Ռիշի Սունակի եւ նրա կնոջ՝ Աքշատա Մուրթիի կարողությունը գնահատվում է 845,5 միլիոն դոլար, գրում է New York Post-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ ըստ Sunday Times 2022-ի։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն ու նրա ընտանիքը երկրի ամենահարուստ բնակիչների ցուցակում 222-րդ տեղում են։ Համեմատության համար նշենք, որ նույն ցուցակում Եղիսաբեթ II թագուհու կարողությունը մահից առաջ գնահատվում էր 418,5 միլիոն դոլար, Չարլզ III թագավորի եւ նրա կնոջ՝ Կամիլայի կարողությունը տատանվում էր 339 միլիոնից մինչեւ 396 միլիոն դոլար, գրում է Guardian-ը:
Guardian-ի տվյալներով՝ նոր վարչապետի ընտանիքը չորս տուն ունի՝ ընդհանուր 17 միլիոն դոլար արժողությամբ, առանձնատներից մեկը գտնվում է Լոս Անջելեսի ափերի մոտ։
Զույգը ծանոթացել է Սթենֆորդի համալսարանում MBA ծրագրի շրջանակում սովորելիս։ Նրանք ամուսնացել են 2009 թվականին եւ այժմ ունեն երկու դուստր։





























