Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստում են: Այս մասին այսօր՝ հոկտմեբերի 25-ին, քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա պարզաբանեց, որ չկա օրենք, որ զորահավաքները կանցկացվեն երեք ամսվա ընթացքում։

«Օրենքը նախատեսում է միայն, որ կարող են զորահավաքներ անցկացվել։ Մնացած մանրամասներն ընդունվում են աշխատանքային կարգով։ Իշխող խմբակցության ներկայացուցիչներից մեկն ասաց, որ մինչեւ փետրվար չի ընդունվելու, այսպես կոչված, 25-օրյա հավաքի անցման փոփոխությունը բոլոր զինապարտ անձանց համար»,-հավելեց Մանուկյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, իշխանությունը նաեւ ստել է, որ 18-ամյա զինվորը չի կանգնի սահմանին, այլ նրանց փոխարեն սահմանապահներ կլինեն։ 

Նա ասաց, որ իշխանությունը ստել է  նաեւ 4,5 ամսվա ծառայության դիմաց 24 մլն դրամի վճարման հարցում՝ պարզաբանելով, որ  օրինագծում 24 մլն դրամի մասին խոսք չկա։

«Բացի այդ, իշխանությունը մինչ օրս որեւէ փաստաթուղթ չի ստորագրել երկրի անվտանգության ռազմավարության վերաբերյալ»,-ընդգծեց պատգամավորը։