Ռուսաստանը պետք է կառուցի իր անվտանգությունը այնքան ավելի լիարժեք, որքան ամերիկյան զորքերը մոտ լինեն իր սահմաններին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռումինիայում ԱՄՆ 101-րդ օդադեսանտային դիվիզիայի տեղակայումը, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Որքան ամերիկյան զորքերը ավելի մոտ լինեն մեր սահմաններին, այնքան ավելի մեծ է վտանգը մեզ համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ դրանից ելնելով Ռուսաստանը կկառուցի սեփական անվտանգության ապահովման քաղաքականությունը։ Ամեն դեպքում, հավելել է նա, Ռուսաստանի սահմանների մոտակայքում ամերիկյան զորքերի նման տեղաշարժերը «չեն հանգեցնում կանխատեսելիության և կայունության բարձրացմանը»։




























