Ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հայկական կողմի համար առաջնահերթություն է ցանկացած հարթակում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը, ըստ նրա, «կարմիր գիծ» է եւ պաշտոնական Երեւանի պահանջը։ «Անկախ բանակցային գործընթացի ընթացքից՝ այն, ինչ պատկանում է Հայաստանին, քննարկման ենթակա չէ։ Որեւէ օտարերկրյա զինվորականի ներկայությունը մեր ինքնիշխան տարածքում ոչ մի կերպ չի կարելի ընդունելի համարել։ Նրանք պետք է խաղաղ  ճանապարհով լքեն մեր տարածքը»,-ասաց Քոչարյանը։