Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, ՀԱՊԿ առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Այո, նա ծրագրում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը կմասնակցի նստաշրջին։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաեւ, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները։




























