Հինգշաբթի օրը Ռաս ալ Նաքուր հրվանդանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի շտաբում ավարտվել է Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանի սահմանազատման համաձայնագրի ուժի մեջ մտնելու հարցով եզրափակիչ արարողությունը։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է լիբանանյան դիվանագիտական աղբյուրը։
«Լիբանանյան եւ իսրայելական պատվիրակությունները իրենց ստորագրած փաստաթղթերը հանձնել են ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ջոաննա Վրոնեցկայային»,- ասել է աղբյուրը։
Արարողությանը ներկա է եղել ամերիկացի էմիսար Ամոս Հոքսթինը, ով կողմերի միջեւ միջնորդի դեր է կատարել, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանները։





























