ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը հարձակման հետեւանքով տուժել է, հայտնել է  քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։

«Այսօր վաղ առավոտյան հարձակվողը ներխուժել է Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի նստավայր եւ դաժանորեն հարձակվել պարոն Փելոսիի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոլ Փելոսիին հոսպիտալացրել են, նա «գերազանց բժշկական օգնություն» է ստանում հիվանդանոցում։

Մամուլի ծառայությունը նաեւ հայտնել է, որ խոսնակն  այդ պահին Սան Ֆրանցիսկոյում չի եղել։