Իրանում անկարգությունները ծրագրել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ հետախուզության նախարարության համատեղ հայտարարություն մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ըստ առկա տեղեկատվության՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) մեծ դեր է խաղացել այս անկարգությունների մեջ՝ սերտ համագործակցելով բրիտանական արտաքին հետախուզական ծառայության, Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության (Մոսադ) եւ Սաուդյան Արաբիայի եւ մի շարք այլ երկրների հետախուզական ծառայությոինների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Իրանում ավելի քան մեկ ամիս է՝ շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ կապված երիտասարդ աղջկա՝ Ամինիի մահվան հետ։
Բողոքի ակցիաներ եւ անկարգություններ են տեղի ունենում հիմնականում Գիլյան, Խուզեստան, Սիստան եւ Բելուջիստան, Թեհրան եւ Քրդստան նահանգներում։ Իրանի իշխանությունները մեղադրում են արեւմտյան երկրներին գործողություններին աջակցելու մեջ։




























