Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում բարձրացված հարցերին մոտենալու հետեւողական մեխանիզմ։ Սկզբում՝ եռյակի խորը եւ առարկայական բանակցություններ, այնուհետեւ ՀԱՊԿ-ի կողմերն անձամբ կվերադառնան քննարկմանը՝ կազմակերպության հաջորդ գագաթաժողովում, որը տառացիորեն մեկ ամսից պիտի կայանա Երեւանում։ Այս ամենից հետո որոշում կկայացվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարց է ուղղել իր գործընկերներին՝ իրադարձությունների գնահատման եւ ՀԱՊԿ դիրքորոշման, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման» հարցում ՀԱՊԿ ճանապարհային քարտեզի վերաբերյալ։

«Այս տարվա նոյեմբերին, այսինքն՝ տառացիորեն մեկ ամսից, մենք կհանդիպենք ոչ թե առցանց, ինչպես հիմա, այլ Երեւանում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ինչո՞ւ մենք չենք կարող լսել զեկույցներ ու հաշվետվություններ այն մասին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, առաջին հերթին՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումը։ Կկայանա հարաբերությունների կարգավորման հիմնական ուժային կենտրոնի՝ եռյակի հանդիպումը։ Ո՞ւր ենք քշում ձիերը, ո՞ւր ենք շտապում։ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը այս ընթացքում, եթե հարկ լինի, պետք է եւս մեկ անգամ վերլուշեն իրավիճակը (եւ շեշտում եմ, որ պայմանավորվել են նստել բանակցությունների սեղանի շուրջ)։ Եվ մեզ անձամբ զեկուցեք ՀԱՊԿ նիստում։ Եվ հետո մենք որոշում կկայացնենք»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։