Տասնյակ ուսանողուհիներ կիրակի առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բադախշան նահանգում գտնվող համալսարանի դարպասների առաջ, «ՌԻԱ Նովոստի»- լրատվական գործակալությանը հայտնել են ցուցարարները։

Այս ամսվա սկզբին աֆղանցի կանայք ցույց էին կազմակերպել Քաբուլի համալսարանի դարպասների մոտ՝ կին ուսանողներին հեռացնելու պատճառով։

Բադախշանի համալսարանի ուսանողների խոսքով՝ որոշել են ցույց կազմակերպել այն բանից հետո, երբ թալիբները (Թալիբան շարժումը) հիջաբ չկրելու պատրվակով մի քանի աղջիկների թույլ չեն տվել ուսումնական հաստատություն մտնել։