Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանքները նախատեսվում են տեղադրել Թուրքիայում:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը նշել է, թե հիշյալ որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության կոնցեպտի շրջանակներում: «Այդ համակարգերը կուժեղացնեն ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի ազգային պաշտպանական համակարգերը»,-ասել է Սելչուք Ունալը:
Նշենք, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայանքների տեղադրմանը դեմ են հանդես գալիս Իրանը, ով պնդում է թե դրանք իր դեմ են ուղղված եւ Ռուսաստանը:




























