Թուրքիան կշարունակի պարենային անվտանգության խնդիրը լուծելու ջանքերը՝ չնայած Ռուսաստանի տատանումներին, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ձգտում էինք Ուկրաինայում եւ Ռուսաստանում արտադրված ցորենը մատակարարել սովի սպառնալիքին բախվող երկրներին: Ստամբուլում մեր ստեղծած համատեղ մեխանիզմի շնորհիվ մենք ուկրաինական ցորենը հասանելի դարձրինք ողջ աշխարհին եւ օգնեցինք նվազեցնել պարենային ճգնաժամը։ Թեեւ Ռուսաստանը տատանվում է այս հարցում՝ իր համար նույն հնարավորությունների բացակայության պատճառով, մենք կշարունակենք ամեն ինչ անել մարդկությանը ծառայելու համար»,- Ստամբուլում բժշկական գագաթաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։