Կիևում սպառողների 80%-ը մնացել է առանց ջրամատակարարման՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող էներգետիկ օբյեկտի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Կիևվոդոկանալի մասնագետներն աշխատում են հնարավորինս շուտ վերսկսել ջրմուղ կայանների աշխատանքը։ Կիևի մերձակայքում գտնվող էներգետիկ օբյեկտի վնասվելու պատճառով մայրաքաղաքի սպառողների 80%-ը մնացել է առանց ջրամատակարարման։ Համենայնդեպս, խնդրում ենք ջուր հավաքել մոտակա պոմպակայաններից և վաճառքի կետերից: Մասնագետներն ամեն ինչ անում են կիևցիների բնակարաններ ջրամատակարարումը վերականգնելու համար: Աշխատում են նաև էներգետիկները, որպեսզի վերականգնեն էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիևում 350 հազար բնակարաններ»,- ասել է քաղաքապետը։

Ավելի ուշ Կլիչկոն հավելել է, որ երեք-չորս ժամից Կիևի ձախ ափին և մասամբ աջ ափին կվերականգնվի սպառողների ջրամատակարարումը։ Մայրաքաղաքի Դեսնյանսկի թաղամասում արդեն մասամբ վերականգնվել է էներգամատակարարումը։