Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք պետք է խոսենք այս բոլոր հարցերի շուրջ, եւ մեծ հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք… Իսկապես հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրել», - ասել է Պուտինը Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները երկուշաբթի Սոչիում եռակողմ հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաեւ կարող են փաստաթուղթ ընդունել, որը հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար։




























