Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի բանակցությունների ընթացքում կողմնորոշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային հայտարարություններով։ Այս մասին Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը ծավալուն է։ Սակայն հայտնել, որ կկենտրոնանա տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա։

«Դուք շոշափեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ ընդգծելով այս գործընթացի որոշ կարեւոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայկական կողմը»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ վերջին նիստի ժամանակ նա ասել է, որ Հայաստանի համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի ռուսական նախագծով։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը կաջակցի հայկական կողմի առաջարկին, այն է՝ այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքում հնարավոր եռակողմ  հայտարարության տեքստում անդրադառնալ համապատասխան փաստաթղթին. «Հայաստանն առաջարկել է սա, սակայն մինչ այժմ չի հաստատվել, որ ռուսական կողմը սատարում է այդ առաջարկին։ Սա ոչ մի կերպ չի հակասում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված առաջարկություններին։ Հայաստանի համար կարեւոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, որտեղ նրանք ներխուժել են 2022 թվականի մարտին եւ ի հեճուկս բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին»։