Մոլդովան երկրից վտարում է ՌԴ դեսպանության աշխատակցին հանրապետության տարածքում հրթիռի բեկորների ընկնելու հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարարությունը (ԱԳԵԻՆ)։

ԱԳԵԻՆ-ը հայտնում է Քիշնեւում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցչին մեր երկրի տարածքում պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին, որը պարտավոր է լքել Մոլդովայի Հանրապետության տարածքը։ Հարեւան երկրի հրթիռային հարվածները շարունակում են մեծացնել անվտանգության ռիսկերը, իսկ մեր երկրի քաղաքացիներն ավելի ու ավելի են իրենց վրա զգում պատերազմի ավերիչ հետեւանքները»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ընդգծվում է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները վտանգ են ներկայացնում նաեւ Մոլդովայի էներգետիկ անվտանգության համար։

Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, մոլդովական Նասլավչա բնակավայրի ծայրամասում ուկրաինական ՀՕՊ-ի կողմից խոցված հրթիռի բեկորների ընկնելու մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, մի շարք տների ապակիներ են կոտրվել։ Նախարարությունը պարզաբանել է, որ առավոտյան Մոլդովային սահմանակից ուկրաինական Վիննիցայի եւ Չեռնովցիի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Մոլդովայի հետ սահմանը այդ հատվածում փակվել է։