Թուրքիան շարունակում է հանդես գալ անհրաժեշտ նախաձեռնություններով՝ հացահատիկի գործարքի իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան շարունակում է հանդես գալ անհրաժեշտ նախաձեռնություններով բոլոր կողմերի հետ՝ հացահատիկի մատակարարումների վերաբերյալ Ստամբուլի հուշագրի կատարման հետ կապված խնդիրները լուծելու համար»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ եթե այս հարցում (հացահատիկի գործարք) ձևավորվի կառուցողական համագործակցություն, ինչպես շատ այլ հարցերում, հացահատիկի ճգնաժամը կլուծվի կառուցողական մոտեցման օգնությամբ: Այս դեպքում նույնպես կխրախուսվեն այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին վերադառնալու համար:





























