Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի պետ Մահերամ Ալիեւն այցելել է Նախիջեւան։

Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպմանը մտքերի ընդլայնված փոխանակում է տեղի ունեցել Նախիջեւանում մշտապես տեղակայված բանակի, կազմավորումների եւ զորամասերի նյութատեխնիկական ապահովման միջոցառումների, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, ծառայողական-մարտական եւ կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ։

Նախագահ Իլհամ Ալիեւի պահանջներին եւ խորհրդատվություններին համապատասխան՝ հանձնարարականներ են տրվել զինված ուժերի մարտունակության բարձրացման, առավել արդյունավետ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով ապահովելու, ռազմական կառույցների միջեւ հարաբերությունների հետագա բարելավման եւ միջազգային վարժանքներին մասնակցության վերաբերյալ: