Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցը պայմանավորված է Սոչիում ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Հարութ Առաքելյանը։
Նա հիշեցրեց, որ տվյալ հանդիպումը նախատեսված չէր։ Որոշումը վերջին պահին է կայացվել։
«Մենք պետք է իմանանք՝ ինչ է քննարկվել Սոչիում։ Հենց այս պատճառով է հայկական պատվիրակությունը ուղեւորվել Իրան։ Մենք կարող ենք ենթադրել, որ իրանական կողմը քննարկել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի հետ կապված հարցերը։ Հնարավոր է նաեւ, որ եղել է անդրադարձ ռազմական թեմային»,-ասաց իրանագետը։
Առաքելյանի կարծիքով՝ Երեւանի եւ Թեհրանի միջեւ բավական սերտ համագործակցություն կարող է լինել, որը հետագայում թույլ կտա կանխել տարածաշրջանում նոր խաղացողների ի հայտ գալը։ «Սա, իր հերթին, նպաստում է տարածաշրջանում ստեղծված վակուումի փակմանը»,-վստահ է փորձագետը։
Նա հավելեց, որ Թեհրանի եւ Երեւանի փոխգործակցությունը թույլ կտա կանխել Թուրքիայի հետագա ակտիվացումը։





























