Կա 2020 թվականի նոյեմբերյան հռչակագիր եւ կետ առ այն, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը կարող է երկարացվել եւս հինգ տարով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Նա նկատել է, որ մինչեւ 2025 թվականը դեռ 2,5 տարի կա, եւ այդ ընթացքում կարելի է պայմանավորվել եւ շատ բան անել։ «Առաքելության ժամկետը չերկարացնելու համար ծանրակշիռ պատճառներ պետք է լինեն։ Կարծում եմ՝ երկու կողմերը ծանրակշիռ պատճառներ կունենան՝ ԼՂ-ում խաղաղապահների առաքելության ժամկետը երկարացնելու համար»,-հավելել է փորձագետը։





























