Եթե նայենք արեւմտյան առաջարկներին, ապա դրանք ենթադրում են մի հստակ բան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված՝ Ադրբեջանի իրավասություն եւ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարում։ Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը մեծ ըմբռնումով եւ մեծ ճկունությամբ է վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ հասկանալով, որ ԼՂՀ-ը փոխանցումը Ադրբեջանի իրավասությանը կնշանակի այնտեղից հայազգի բնակիչների փաստացի զանգվածային արտագաղթ եւ այս չճանաչված, բայց գոյության համար երկար տասնամյակներ պայքարող հանրապետության անհետացում։
«Սա, իհարկե, կանդրադառնա եւ Հայաստանի ներքին իրավիճակին, եւ երկրի ու ընդհանուր տարածաշրջանի զարգացման վրա։
Կա արագ լուծում, բայց միանշանակ Լեռնային Ղարաբաղի փոխանցմամբ Ադրբեջանի իրավասությանը։ Սա մի ճանապարհ է, որը Ռուսաստանը չի պաշտպանում։ Մյուս ճանապարհն ավելի բարդ է, որը պահանջում է նուրբ աշխատանք, բայց որը պաշտպանում է ռուսական կողմը։ Դա բոլոր կողմերի գոյատեւման անվտանգության պահանջները հաշվի առնելն է։
Առաջնահերթ ուշադրություն բնակիչների շահերին եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը։ Այս դիրքորոշումն ավելի մոտ է թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին, որը պահանջում է իմաստալից, աստիճանական առաջխաղացում»,- շեշտեց Վոյտոլովսկին։




























