Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Դանիայի թագուհի Մարգրետե II-ին։

Դանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, ով երեքշաբթի կայացած համընդհանուր ընտրություններում մի փոքր առավելությամբ հաղթել էր, ասել է, որ չորեքշաբթի հրաժարականի դիմում է ներկայացրել թագուհուն եւ սկսելու է քաղաքական ուժերի շրջանում կոալիցիա ստեղծելու հնարավորությունը ուսումնասիրել, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել էր «լայն կոալիցիայի հիման վրա» կառավարություն ստեղծելու ծրագրերի մասին։