Ռուսաստանի կողմի միջուկային զենքի կիրառման սպառնալիքը մնում է, եւ այն կապ չունի այն բանի հետ, որ Ռուսաստանը չի կատարում վերջնագրերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես վստահ չեմ, որ միջուկային պատերազմ կլինի: Ես չեմ ուզում սրան գնահատական տալ, քանի որ Ռուսաստանը սիրում է հակառակն անել»,-ասել է Զելենսկին։

«Չեմ կարծում, որ նրանք ադեկվատ են։ Պետք չէ ՌԴ-ին ուղղված վերջնագրերը կապել միջուկային զենք կիրառելու հետ։ Դրանք բացարձակ իրար հետ կապ չունեցող բաներ են»,-հավելել է Զելենսկին։