Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Իրանը մտադիր է «երկիր-երկիր» դասի հրթիռներ մատակարարել Ռուսաստանին։
Ավելի վաղ Մոսկվան եւ Թեհրանը հերքել են, որ Իրանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։
«Այսօր մենք չենք տեսնում ապացույցներ, որ այդ մատակարարումներն իրականացվում են, սակայն շարունակում ենք ուշադիր հետեւել։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ դա տեղի է ունենում, սակայն դեռ նշաններ չկան, որ դա արդեն տեղի է ունենում»,-ասել է Քիրբին։
Նման կերպ ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը, իբր, անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին, որոնք օգտագործվել են Ուկրաինայում։





























