ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասի եւ Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Դիվանագետները քննարկել են արդիական տարածաշրջանային խնդիրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պարսից ծոցի գոտում ընթացիկ իրավիճակին։

«Կողմերը նշել են մերձարեւելյան պետությունների շահերը հաշվի առնելով քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակասությունները հաղթահարելու հարցում Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումների ընդհանրությունը»,-ասվում է հաղորդարգության մեջ։

Բացի այդ, նշվել է վնասը, որը կարող է պատճառել արեւմտյան մամուլի տեղեկատվական արշավը։

Լավրովը եւ Աբդոլլահիանը անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ փոխադարձ շահ ներկայացնող մի շարք հարցերի։