Արաբական Միացյալ Էմիրությունները սեպտեմբերին փորձել է համոզել Սաուդյան Արաբիային չկրճատել նավթի արդյունահանումը, գրում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Աբու Դաբին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին ուղարկել է Էր Ռիադ, որպեսզի վերջինս գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին համոզի չկրճատել նավթի արդյունահանումը ՕՊԵԿ+-ի շրջանակներում։

Էմիրաթները մտավախություն ունեին, որ ԱՄՆ-ը բացասաբար կարձագանքի նավթի արդյունահանման կրճատմանը, ինչպես նաեւ, որ նավթ արդյունահանողներին կարող են Ռուսաստանի դաշնակիցներ համարել։