Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա նախապատրաստվող հարձակման մասին լուրերը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պահպանում է բարիդրացիության քաղաքականությունը, գործում է փոխադարձ հարգանքի հիման եւ միջազգային իրավունքի հիման վրա եւ շարունակում հարեւան երկրների հետ կառուցողական փոխգործակցությունը»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն  մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի հասցեին սպառնալիքների կապակցությամբ։