Պորտուգալիայի կառավարությունը ծրագրում է չորսօրյա աշխատանքային շաբաթ փորձարկել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում, հաղորդում է El País-ը:
Նախագիծը կներդրվի հաջորդ տարվա ամառվանից։ Այն չի նախատեսում աշխատողների աշխատավարձերի կրճատում։
«Մենք կտեսնենք ընկերությունների անկեղծ հետաքրքրությունը, մեր առաջարկը նպատակ ունի աջակցել արդյունավետության բարձրացմանը, ասել է նախաձեռնության համակարգողներից մեկը՝ Պեդրո Գոմեշը։
Եթե ընկերությունները քիչ լինեն, դա կնշանակի, որ չարժե անցնել հաջորդ փուլին, քանի որ հետաքրքրություն չկա։ Եթե ընկերությունները շատ լինեն, կնշանակի, որ հետաքրությունն անկեղծ է»։
Ակնկալվում է, որ նախագծի հաջորդ փուլը պետական հատվածում կսկսվի 2024 թվականին։ Բացի այդ փուլերից մեկում պատահական ընտրված 60 ընկերություններ սուբսիդիաներ կստանան ուսումնասիրություններ կատարելու համար՝ չորսօրյա շաբաթվա ազդեցությունը համեմատելու այն ձեռնարկությունների հետ, որտեղ պահպանվում է ավանդական աշխատանքային ժամանակացույցը։





























