Իրանցիները նշում են ԱՄՆ դեսպանատան գրավման տարեդարձը, որը երկրում համարվում է Համաշխարհային մեծամտության դեմ պայքարի ազգային օր:

Ուրբաթ ցույցեր են տեղի ունեցել 900 քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ ցուցարարները հավաքվել են ԱՄՆ նախկին դեսպանատան մոտ։ Ցուցարարները հնչեցրել են կարգախոսներ, պաստառներ բարձրացրել ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝  վճռականորեն դատապարտելով «Իրանի նկատմամբ համաշխարհային մեծամտության թշնամական քաղաքականությունը», հաղորդում է Press TV-ն։ Ցույցերը լուսաբանել են շուրջ 3500 իրանցի եւ օտարերկրյա լրագրողներ։

Ցուցարարները նաեւ հայտնել են իրենց աջակցությունը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիին՝ վանկարկելով «Ես պատասխանում եմ ձեր կոչին, օ Խամենեի», «կորչի Ամերիկան» եւ «կորչի Իսրայելը» կարգախոսները։