Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը մշտապես պատրաստվում է պատերազմի՝ ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների ֆոնին, որոնց միջոցով ավելի ու ավելի է փորձ արվում օգտագործել Թայվանը՝ Չինաստանին զսպելու համար։ Այս մասին հայտնում է РГ-ը`վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ավելի ու ավելի է անտեսում «մեկ Չինաստան» սկզբունքը։ «Մեր բանակը վճռականորեն կդադարեցնի կղզու այսպես կոչված անկախությունն ապահովելու ցանկացած փորձ, ինչպես նաեւ անջատողականների գործողությունները, արտաքին ուժերի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին», - ասվում է հայտարարության մեջ։
Թան Քեֆեյը ընդգծել է, որ ԱՄՆ-ը ոտնձգություն է կատարում Չինաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ դրանով իսկ կտրուկ սրելով իրավիճակը՝ խախտելով խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։





























