ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Սալիվանն ընդգծել է աջակցությունը ուկրաինացիներին, «քանի որ նրանք պաշտպանում են իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Կիեւում Սալիվանը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլարի լրացուցիչ օգնության փաթեթ տրամադրելու մասին: Այն ներառում է արդիականացված T-72 տանկեր եւ անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաեւ արդիականացված «երկիր-օդ» հրթիռներ։ Նա հաստատել է նաեւ, որ Միացյալ Նահանգները կշարունակի տնտեսական եւ հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։





























