Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքն ի աջակցություն Արցախի, սկսվեց 1988-ից ժողովրդին ծանոթ շեփորի հնչյունների ներքո եւ Տերունական աղոթքով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կողմից:

Նշենք, որ Ղարաբաղյան շարժման  մասնակից «Շեփոր Աշոտը» 33 տարի առաջ Ազատության հրապարակում շեփորով հնչեցրեց հատված «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից, ինչն էլ դարձավ շարժման խորհրդանիշ:

 Հանրահավաքին մասնակցում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ: