Կոստրոմայում «Պոլիգոն» ակումբում հրկիզման մեջ մեղադրվող անձն ընդունել է մեղքը, հաղորդում է «Գազետա» թերթը։

Ակումբում հրդեհ է բռնկվել նոյեմբերի 5-ի գիշերը։ Կրակը տարածվել է 3,5 հազար քմ տարածքով։

Միջադեպի հետեւանքով զոհվել է 15 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ հրդեհի պատճառ է դարձել պիրոտեխնիկայի օգտագործումը։