Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել սոցիալական ցանցերում Նախիջեւանում տիրող իրավիճակի վերաբերյալ «սադրիչ» տեղեկությունների առնչությամբ։
Ըստ Turan-ի՝ խոսքը Youtube-ում «Իրանի նախիջեւանյան ժողովրդական շարժման» անունից սյուժեի մասին է։ «Սյուժեում Նախիջեւանի բնակիչների անունից ասվում է, որ Նախիջեւանի իշխանությունների մեղքով տեղացիները լուրջ դժվարություններ են կրում, եւ այդ պատճառով նրանք ցանկանում են կամավոր մտնել Իրանի կազմ եւ իրանական բանակի տեղակայում Նախիջեւանում»:
Պետական անվտանգության ծառայությունը շտապել է հայտարարել, որ «նման սադրանքը տարածում են Ադրբեջանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող հայտնի շրջանակները»։





























