Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Թեհրան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, կոնտրադմիրալ Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով, հայտնում է Mehr-ը։

Այցի ընթացքում նախատեսվում են Պատրուշեւի հանդիպումները Իրանի քաղաքական եւ տնտեսական բարձրաստիճան գործիչների հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման, միջազգային ասպարեզում համագործակցության հարցեր քննարկելու համար։

Պատրուշեւին տնտեսական պատվիրակություն է ուղեկցում։