Իսրայելը կարող է վերանայել Իրանի կողմից սպառնալիքի պատճառով Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ դիրքորոշումը: Այս մասին «Բահադարի Հարեդիմ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիչուկը։

«Նեթանյահուի մեծ հաղթանակը։ Հուսով եմ, որ նոր կառավարությունն Ուկրաինա կգա ռազմական օգնությամբ»,-ասել է նա։ 

Դիվանագետը նշել է, որ Իսրայելի համար առանձնահատուկ մտահոգություն պետք է առաջացնեն անօդաչուների ոլորտում Իրանի մշակումները, որոնք, նրա պնդմամբ, Թեհրանը տրամադրում է Մոսկվային:

«Մի օր այդ իրանական անօդաչուները կարող են հասնել Իսրայելի տարածք, ուստի կարեւոր է, որ Իսրայելի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցություն լինի»,-ասել է դիվանագետը։