30 կողմ եւ 1 դեմ ձայներով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել առաջադրված միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արա Ավետիսյանը:

Նշենք, որ Արա Ավետիսյանը երկար տարիներ աշխատել է Կրթության եւ գիտության փոխնախարար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա իր ռեկտոր դառնալու ցանկությունը այսպես էր պատճառաբանել: «Մի քիչ երկար եմ աշխատում նախարարությունում, 15 տարին երեւի շատ է էլի նույն տեղում աշխատելու համար: Անընդհատ նույն աշխատանքով զբաղվելը ստեղծագործական առումով լավ չէ: Ռեկտորի աշխատանքն ավելի գործնական է»,- ասել էր դեռեւս փոխնախարար  Արա Ավետիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով`ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատանքային պայմանագիրը չեղյալ է համարվել: