Ղազախստանում նախատեսում են ղազախերենի իմացությունը պարտադիր դարձնել քաղաքացիություն ստանալու համար։  Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը պատասխանել է պատգամավորների հարցմանը՝ նշելով, որ նոր փոփոխությունների համաձայն՝ Ղազախստանի քաղաքացիություն ստանալու համար պարտադիր է  պետական լեզվի, պատմության հիմունքների եւ ազգային օրենսդրության իմացությունը։

Նրանց համար, ովքեր ցանկանում են ղազախերեն, մշակույթ եւ ավանդույթ սովորել, գործում են ավելի քան  170 կիրակնօրյա դպրոցներ։ Լեզուն կարելի է սովորել նաեւ տեղական վարչակազմերին կից ուսումնամեթոդական կենտրոններում, նշվում է Սմայիլովի պատասխանում։