ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով Նիագարայի ջրվեժը լուսավորվել է ադրբեջանական դրոշի գույներով։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ իրադարձությունը նվիրված է պետական դրոշի օրվան։ «ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան կողմից համապատասխան դիմում է ուղարկվել Նիագարայի ջրվեժի պետական պարկի ղեկավարությանը, եւ վերջինս դրական է պատասխանել»,-ասվում է հրապարակման մեջ։
Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն, որն իրեն դրսեւորում է որպես չեզոք միջնորդ, Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ագրեսիվ պատերազմի ավարտի տարելիցին պատվում է ադրբեջանական դրոշը։





























