ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը արեւմտյան հատուկ ծառայություններին մեղադրել Է Իրանում անկարգություններ կազմակերպելու մեջ։
«Արեւմտյան հատուկ ծառայություններն առանցքային դեր են ունեցել Իրանում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ երկրում տիրող իրավիճակի մասին ապատեղեկատվության հետագա տարածման գործում։ Մենք դա ընկալում ենք որպես անթաքույց միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»,-ասել է Պատրուշեւը Թեհրանում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի հետ հանդիպման ժամանակ, նրա խոսքը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։





























