Անհրաժեշտ է արդար խաղաղության համաձայնագիր, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը։

«Երկու տարի առաջ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց հրադադարի համաձայնագրով։ Սա չլուծեց հակամարտությունը: Դա կարող են անել միայն բանակցությունները։ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջնորդությունը գնալով ավելի ու ավելի կարեւոր է դառնում։ Անհրաժեշտ է արդար խաղաղության համաձայնագիր, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է նա։