«Վերին Լարս»-ի անցակետով մեկ օրում անցնող մեքենաների թիվը կարճ ժամանակահատվածում 180-ից հասել է 950-ի։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը։
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը բավարար հնարավորություններ ունեն այլ հարցեր քննարկելու համար։
«Միայն այս անցակետով հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները»,- հավելեց Տայսաեւը։
Պատգամավորի խոսքով՝ պետք է քննարկել այլ տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորությունը, որպեսզի մեր բոլոր տնտեսական նախագծերը, որոնք այսօր բավականին լավ են սկսել զարգանալ, էլ ավելի զարգանան, ավելացնեն ապրանքաշրջանառությունը, որպեսզի դա նպաստի երկրների զարգացմանը։




























