Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով ոչ կառուցողական քաղաքականություն են վարում ԼՂ բանակցային գործընթացում, ոգտագործելով բոլոր միջազգային ասպարեզները, այդ թվում Դուշանբեում ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռաիզադեի հարձակումները, կապված ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում Սերժ Սարգսյանի ելույթի հետ:
«Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է օգտագործել ԱՊՀ գագաթաժողովը, որտեղ քննարկվում են լուրջ հարցեր, «ամենալավ պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, փորձելով հայկական կողմին մեղադրել ոչ կառուցողական մոտեցման մեջ, թեեւ իրականում հաջողում է հենց Ադրբեջանը:
Սակայն Ադրբեջանի վարչապետի փորձը` ոչ կառուցողականության մեջ մեղադրել Հայաստանին, հաջողությամբ չեն պսակվել, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սանձել է ադրբեջանցի պաշտոնյային, նշելով, որ ԼՂ ժողովուրդը ամբողջական հիմնավորմամբ օգտագործել է իր ինքնորոշման իրավունքը եւ «արյան գնով նվաճել է իր անկախ գոյության իրավունքը»,- նշել է ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՊՀ գծով Հայաստանի գործընկերները պետք է համապատասխան հետեւություններ անել այն մասին, որ Հայաստանը գագաթաժողովներում կառուցողական մոտեցումներ է դրսեւորում ԼՂ հարցում եւ անում ամեն հնարավորը, որպեսզի խուսափլ կոնֆլիկտներից, իսկ ահա Ադրբեջանը, ով ասելիք չունի, ոչ կառուցողական եւ քաղաքական կուրսը հաշվի առնելով, ուղղակի բանսարկությամբ է զբաղված:
«ԱՊՀ գագաթաժողովում տեղի ունեցած միջադեպն այսօր ցույց տվեց, որ Ադրբեջանի ցանկացած ոչ կառուցողական եւ պոպուլիստական հայտարարությունը կամ քայլ կստանա արժանի պատասխան»,- հայտարարել է Շարմազանովը:




























