Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է», - ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի  զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: