Թյուրքական պետությունների խորհուրդը կարելի է անվանել խաղաղության ֆորում։ Սամարղանդում մեկնարկած հունգարա-ուզբեկական գործարար համաժողովի շրջանակում այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Կարեւորելով համագործակցությունը Ուզբեկստանի հետ, որի հետ Բուդապեշտը պլանավորում է ծրագրեր դեղագործության եւ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում, Սիյարտոն նաեւ գովաբանել է Թուրքիային՝ նրան անվանելով միակ հաջող միջնորդը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում։
Թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ մեջբերում են ֆորումում վարչապետ Վիկտոր Օրբանի ելույթը, որը գովաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանին հաջող միջնորդության համար, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Եվրոպա էներգակիրների դիվերսիֆիկացման համար:
Նշենք, որ Հունգարիան դիտորդ երկիր է թյուրքական պետությունների խորհրդում։





























