Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Անկարայում բանակցություններ են վարում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա ամերիկյան կողմի նախաձեռնությունն էր։ Բովանդակության մասին ոչինչ չենք ասում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այսօր CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հայտնել է, որ Թուրքիայում անցկացվում է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի եւ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հանդիպումը։

Հրատարակության համաձայն՝ Մոսկվան եւ Վաշինգտոնը չեն ծրագրում քննարկել Ուկրաինան, մինչդեռ ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Կիեւին հանդիպման մասին։ Ինչպես նշվում է, ԿՀՎ ղեկավարը ցանկանում է անդրադառնալ Ռուսաստանում բանտարկված ամերիկացիների, միջուկային զենքի եւ դրանց հետ կապված էսկալացիայի ռիսկերի թեմաներին։