Գերմանիան Սլովակիայում տեխնիկական սպասարկման կենտրոն կստեղծի՝ Ուկրաինա մատակարարված զենքի համար, գրում է Reuters-ը:
«Մենք համաձայնության ենք եկել, եւ աշխատանքը կարող է սկսվել անմիջապես, որպեսզի մատակարարված ողջ տեխնիկան կարողանա վերանորոգվել մարտից դուրս գալուց հետո»,-ասել է պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը:
Եմ պաշտպանության նախարարները կքննարկեն այսպես կոչված Խաղաղության եվրոպական հիմնադրամի համալրումը, որը անդամ պետություններն օգտագործել են Կիեւի համար զենքի եւ տեխնիկայի գնումները ֆինանսավորելու համար, եւ որը հիմնականում սպառվել է Ուկրաինայում պատերազմի գրեթե ինը ամիսների ընթացքում:
Ընդհանուր առմամբ ԵՄ-ն եւ նրա անդամ պետություններն Ուկրաինային տրամադրել են առնվազն ութ միլիարդ եվրոյի սպառազինություն եւ ռազմատեխնիկա, ինչը կազմում է Կիեւին ԱՄՆ-ի մատակարարումների գրեթե 45 տոկոսը։





























