ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը նախօրեին այցելել է Կիեւ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ հետախուզության իր գործընկերների հետ, հաղորդում Է CNN-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Բեռնսն ԱՄՆ դեսպանատանն էր գտնվում ռուսական հրթիռային հարվածների ժամանակ։

Այցը տեղի է ունեցել ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի՝ Անկարա կատարած այցից անմիջապես հետո։

Կիեւում Բեռնսը քննարկել է ԱՄՆ-ի նախազգուշացումը, որը նա արել է Ռուսաստանի ԱՀԾ ղեկավարին՝ կապված միջուկային զենք չկիրառելու  հետ, եւ հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։