Բելառուսի սահմանապահները խոցել են անօդաչու թռչող սարք, որը Ուկրաինայի տարածքից ներխուժել է հանրապետության օդային տարածք։ Այս մասին հայտնում է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պինսկի սահմանապահները բելառուսա-ուկրաինական սահմանից 100 մետր հեռավորության վրա ուկրաինական կողմից Բելառուսի Հանրապետության տարածք շարժվող կվադրոկոպտեր են հայտնաբերել։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 16-ին, Կոբրինի շրջանում,- ասվում է հաղորդագրության մեջ,- Դրոնին Կալաշնիկով ինքնաձիգից հարվածել է սահմանապահ ջոկատը. Կվադրոկոպտերը հագեցած է եղել տեսախցիկով եւ օգտագործվել է Բելառուսի տարածքում սահմանների պաշտպանության տեխնիկական միջոցների հետախուզման եւ նկարահանման համար»։
Նշվում է, որ նոյեմբերի 2-ին Գոմելի շրջանում՝ բելառուսա-ուկրաինական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա բելառուս սահմանապահները որսացել եւ հարկադրաբար իջեցրել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, որն օգտագործվում է պայթուցիկ սարքեր նետելու վարժանքների համար։





























