Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գերատեսչության տվյալների բազային։
Փաստաթղթի համաձայն՝ նա մեղադրվում է երկու հոդվածով, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ կամ ագրեսիվ ռազմական գործողություններ վարելը»։
Ուկրաինայի քրեական օրենսգրքի համաձայն՝ այն 10-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։




























